Մենք բոլորս նվիրյալներ ենք, ու պետք չէ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» լինել։ Ու
ցավոք սրտի ով այս պարզ ճշմարտությունը դեռ չի գիտակցել՝ կանխամտածված կամ չենթադրելով,
ազգային պառակտման հեղինակ է դառնում։ Մենք նվիրյալներ ենք ոչ պակաս այն անձանցից,
ովքեր իրենց մահապարտ են կոչում։ Նվիրյալ ենք ոչ պակաս այն անձնանցից, ովքեր հավատացած
են, թե սահմանի խաղաղությունը պահպանելու համար պետք չէ ներքին խժդժություն հրահրել։
Մենք նվիրյալ ենք, որովհետև բոլորս այսօր կիսում ենք այս փոքրիկ, բայց աշխարհաքաղաքական
առումով կարևոր երկրի ճակատագիրը, ինչը կարող էինք հեշտությամբ չանել։ Մենք նվիրյալ
ենք, որովհետև մեր ապագայի կերտմանն ենք մասնակցում՝ թեկուզ մեր ոչ բազմամղոն գործողություններով։
Սակայն դա ոչ մի կերպ մեզ չի օգնում փոփոխություն առաջացնել՝ մեր կյանքում, մեր երկրում,
մեր պետությունում, իսկ ավելի գլոբալ տեսանկյունից՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի մեջ։
Մեր երկրում վաղուց ամեն ինչ այն չէ, ինչ պետք է լինի։ Վաղո՜ւց․․․ Մեր երկրի կենսական
խնդիրները լուծելու համար մենք այլևս վատնում ենք պահուստային միջոցները՝ անձնական
էներգիա, փող, բարեխղճություն, պարզ մտածողություն․․․ Սա ցավալի իրականություն է, որը
չհասկանալու արդյունքում՝ հասել ենք մի կետի, երբ խնդիրների լուծման «միակ» տարբերակ
է ներկայացվում զինված ապստամբությունը։ Ու գուցե հենց այդպես էլ լիներ, եթե «մարտնչող»
երկու կողմերի հետևում էլ միևնույն «ականջները» չնշմարվեին՝ պառակտիչներինը։ Մենք այնքան
ենք գազազած ստեղծված իրավիճակից (Մասլոուն կասեր, թե մենք անձնական անվտանգության
հիմքն ենք կորցրել պարզապես, ու մի քիչ էլ, և կկորցնենք ֆիզիոլոգիայի՝ ամենաստորին
շերտը), որ պատրաստ ենք ամեն բան տանուլ տալ, որովհետև այլևս տանուլ տալու բան չունենք։
ՍՏՈՊ․ունենք։ Ունենք, նույնիսկ եթե ամենաուժեղ մանիպուլյացիոն տեխնիկաներն օգտագործելով
մեզ դոզավորված «ինֆորմացիոն դեղը» շարունակաբար տան։ Մենք կորցնելու լի՜քը բան ունենք։
Ու դա կապ չունի միջազգային հեղինակության հետ, կապ չունի մեր ունեցած լացակումած-փառահեղ
անցյալի հետ։ Մենք կորցնում ենք մեր ապագան՝ միասնականության և համընդհանուր գաղափարի
բացակայության պատճառով։ Ու ոչ մի տեսակի էմոցիոնալ կոչ այդ ապագան չի փրկելու։ Ու
քանի դեռ մենք բոլորս դա չենք հասկացել, մեր կյանքում ոչինչ չի փոխվելու։
Մեր երկրին տնտեսության զարգացում է պետք։ Այո՛, դա հնարավոր չէ անել, եթե համակերպվենք անարդարություններին ու չաղաղակենք հարկայինի, ոստիկանության, առողջապահության, կրթության ոլորտների խայտառակությունների մասին։ Ու քանի դեռ մենք մտածում ենք, թե «թող ուրիշն ասի, ես հո գործ տվող չեմ», մեր կյանքում ոչինչ չի փոխվելու։ Մեր կյանքում ոչինչ չի փոխվելու, եթե մենք «սերժ», «ժիրիկ», «սա», «նա» պիտակավորումներ ենք տալիս։ Չի փոխվելու ոչինչ, քանի դեռ մենք չենք հասկացել, որ հանուն գաղափարի, ոչ թե ընդդեմ «սրա-նրա» պայքարներն անօգուտ են, ինչպես հազարավոր անգամներ մեզ ապացուցել է մեր լացակումած-փառապանծ պատմությունը։

Մեր կյանքում ոչինչ չի փոխվում այն պարզ պատճառով, որ մենք չենք ուզում ինքներս
փոխվել, որ այլ կարծիք, քան մերն է, չենք ուզում հանդուրժել, որ պետության ու պետականության
մասին տարբեր կարծիքներ կարող են լինել՝ բոլորն էլ արժանի կյանքի կոչվելու։
Մենք չենք ունենալու պանծալի երկիր, քանի դեռ զենքով ու քանդելու գաղափարով զինված
երկու կողմերն էլ հետ քայլ չեն արել, քանի որ հնարավոր չէ բարձր թռչել, եթե մի քայլ
հետ չես գնացել։ Իսկ մեզ հիմա կենսականորեն անհրաժեշտ է թռչել, հակառակ դեպքում ճահիճը
տանելու է ամեն ինչ, և մենք կորցնելու ենք ԱՄԵՆ ԻՆՉ․․․
No comments:
Post a Comment